Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի «Бе-12» ամֆիբիա- օդանավն աղետի է ենթարկվել Ղրիմում: Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` փաստով քրեական գործ է հարուցվել` թռիչքի կանոնների չպահպանման հոդվածի հատկանիշներով: Աղետը տեղի է ունեցել Ղրիմի արեւմտայն ափին, «Կաչա» օդանավակայանի շրջանում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», օդանավն աղետի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ: Զոհվել են անձնակազի երեք անդամները` հրամանատարը, երկրորդ օդաչուն ու  շտուրմանը, կենդանի է մնացել միայն ռադիստը, որը գտնվել է օդանավի պոչի հատվածում` միակ անվնաս մնացած մասում:

Օդանավը  եղել է խորհրդային, հետո ռուսաստանյան ռազմաօդային ուժերի կազմում ավելի քան 30 տարի: ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սրեդյուկովը կարգադրել է  աղետի պատճառների ուսումնասիրման հանձնաժողով ստեղծել: