Առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Հնարավոր է, որ Սուքիասյանին եւս ոգեւորել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախադեպը, երբ գործող իշխանության կուսակցությունը պարտություն կրեց գործարար միլիարդատիրոջ կողմից ղեկավարվող «Վրացական երազանք» կուսակցությունից:
Սուքիասյանի առաջադրումը նոր հմայք կհաղորդի ընտրություններին, քանի որ նրա շուրջ կարող է ձեւավորվել քաղաքական ուժերի եւ անհատների լայն համախմբում: Սուքիասյանը լավ հարաբերություններ ունի ինչպես ընդդիմադիր, այնպես էլ` իշխանությունը ներկայացնող ուժերի եւ անհատների հետ»,- գրում է «168 ժամը»:





























