Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում անհայտ անձը կրակել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբի պատուհանին: Ոստիկանությունից հայտնել են, որ ներսում գտնվողներից ոչ մեկը չի տուժել:

Ոստիկանները ենթադրում են, որ  կրակել են  ընթացող մեքենայից, եւ հրաձիգն էլ մենակ չի եղել: Այժմ իրավապահները փորձում են բռնել մեղավորներին, հաղորդում է ՆՏՎ-ն:

Ինչպես հայտարարել է իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ռաքել Լոպեսը, Դենվերում Օբամայի նախընտրական շտաբը  ոչ մի սպառնալիք չի ստացել: Դենվերում շտաբի ներկայացուցիչները  չեն մեկնաբանում միջադեպը: