Սիրիայում հիմնախնդրի կարգավորման բանալին երկխոսությունն է, առանց ռազմական ուժի կիրառման: Այդ մասին հոկտեմբերի 12-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ պատվիրակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆաուզիի`Բրահիմին եւ թագավոր Աբդալան համաձայնել են այն հարցում, որ անհրաժեշտ է «դադարեցնել արյունահեղությունը եւ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերել»:
Այս շաբաթ Բրահիմին մեկնել է տարածաշրջանային երկրորդ շրջագայությանը, որի ընթացքում մտադիր է հանդիպել ինչպես Դամասկոսին աջակցող առաջնորդներին, այնպես էլ ընդդիմության կողմնակիցներին: Օրակարգում է Սիրիա այցը եւ հանդիպումը նախագահ Բաշար Ասադի հետ:





























