Նիգերում սեզոնային անձրեւների հետեւանքով տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով մահացել է 91 մարդ: Աղետից տուժել է երկրի բոլոր 8 նահանգները:

Ջրհեղեղները ոչնչացրել են բրնձի դաշտերը, ջրհորները, ավերվել են դպրոցներ, հիվանդանոցներ, քանդվել են ճանապարհներ, կամուրջներ եւ ամբարտակներ: Ջուրը ոչնչացրել է պարենի պաշարները եւ քշել է անասունին:

Սեզոնային անձրեւների հետեւանքով տուժել է նաեւ մայրաքաղաք Նիամեյը:: Օգոստոսին մեկ օրվա ընթցքում տեղացել է 119 մմ անձրեւ, գետերի ջրի մակարդակը բարձրացել է ` գերազանցելով 1929 թ-ի ռեկորդը: 400 հազար մարդ մայրաքաքաղում տեղավորվել են ժամանակավոր կացարաններում, որոնք կազմակերպվել են դպրոցներում եւ  մզկիթներում, հաղորդում է «Ռոսբալտը»-ը:

Օգոստոսին Նիգերի ջրհեղեղներից մահացել էր 52 մարդ եւ բազմաթիվ շենքեր են ավերվել: