Վլադիսլավ Չելախը, ով մեղադրվում է սահմանապահ «Արկանկերգեն» պահակակետում 15 մարդու սպանության մեջ, փորձել է գաղութում ինքնասպանություն գործել: Այս մասին հաղորդում է Ղազախստանի ռազմական դատախազությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ բանտախցերի հերթական ստուգայցի ժամանակ պարզվել է, որ ինքնասպանություն կատարելու նպատակով կալանավոր Չելախը սպորտային տաբատի միջոցով կախվել է լուսամուտի վանդակաճաղից:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ղազախստանի եւ Չինաստանի սահմանին այրված էր հայտնաբերվել սահմանապահ «Արկանկերգեն» պահակակետը, որտեղ ամառային շրջանում ծառայում են 15 զինծառայող: Հրդեհի վայրում հայտնաբերվել է 14 զինվորների մարմինները: Իսկ ոչ հեռու գտնվող որսորդական խրճիթում հայտնաբերվել է անտառապահի մարմինը:
Վլադիմիր Չելախին այս զորամասի միակ զինվորն է, ով կենդանի է մնացել: Նա ձերբակալվել է եւ իբր ընդունել է սպանությունների մեղքը: Հետագայում նա հրաժարվել է իր ցուցմունքներից եւ հայտնել է, որ ոչ մեկին չի սպանել:





























