Պակիստանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում նվազագույնը 10 մարդ զոհվել է: Պայթյունը որոտացել է Դարա Ադամ Խել քաղաքում` Փեշավարից ոչ հեռու:
Ոստիկանության տվյալներով` ռումբը տեղակայված է եղել ավտոմեքենայում, իսկ պայթյունի թիրախը, ենթադրվում է, տեղի թալիբ-գրոհայինների դեմ պայքարող զինվորներն են եղել, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Իշխանությունները նաեւ նշել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ վիրավորներ կան, հայտնում է gazeta.ru-ն:
Պակիստանի բանակը, որն աշխարհի խոշորագույններից է, ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող կառավարությանը տապալել ձգտող թալիբների եւ ապստամբների դեմ ուղղված մի քանի գործողություններ է իրականացրել, որոնք, սակայն, ձախողվել են:





























