Բելգիական Անտվերպեն նավահանգստում զննության ժամանակ բանանի բեռնակղերի մեջ 8 տոննա կոկաին են հայտնաբերել: Սա Բենիլյուքսի (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ) երկրների տարածքում երբեւէ հայտնաբերված ամենամեծ քանակության թմրանյութն է, հաղորդում է CBS-ն:

Նման քանակությամբ կոկաինի շուկայական արժեքը կարող է գերազանցել կես միլիարդ դոլարը, հաղորդում է տեղական ոստիկանությունը: Թմրանյութի  7  պարկերը, որոնք պետք է Նիդերլանդներ տեղափոխվեր, հանցագործները թաքցրել են Էկվադորից բեռնատար նավով տեղափոխվող բանանի արկղերի տակ:

Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, ոստիկանությունը հետեւել է նավը Անտվերպենից մինչեւ Ռոտերդամ նավահանգստային քաղաք: Այնտեղ ձերբակալվել է 5 մարդ, ովքեր սկսել են բեռնաթափել ապրանքը:Բանանը, որի միջոցով քաղարկվել է  թմրանյութը, առգրավվել եւ հանձնվել է Ռոտերդամի կենդանաբանական այգուն: