Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը հոկտմբերի 12-ի երեկոյան ժամանել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը, հոկտեմբերի 13-ին նախատեսվում է Ռուբինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հոտկեմբերի 15-ին նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, գործարար շրջանակների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
«Այցի հիմնական նպատակն է ամերիկա-ադրբեջանական երկխոսության շարունակությունը, ինչպես նաեւ երկկողմանի հարաբերությունների հեռանկարների քննարկումը»,- 1news.az-ին հայտնել են դեսպանատնից:
Ռուբինը Եվրոպայի եւ Ասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ է նշանակվել 2011 թ-ին` այս պաշտոնում փոխարինելով Թինա Կայդանաուին: Նախկինում Ռուբինը եղել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալը:





























