Երեւանում այսօր` հոկտեմբերի 13-ին, ժամը 10-ի սահմաններում ինքնասպանություն է տեղի ունեցել:  Սիլիկյան թաղամասի հարեւանությամբ գտնվող Շահումյան 2 գերեզմանատան մոտ  գտնվող տաղավարում երկաթյա խողովակից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 58-ամյա Հ.Բաբլոյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Տղամարդը ինքնասպան է եղել ծնողների գերեզմանոցի մոտ, իսկ նրա ինքնասպանություն գործելու մասին ահազանգել է փեսան: Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են: