Պակիստանի շուկայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 15-ի: Reuters գործակալության տվյալներով, եւս 17 մարդ վիրավորվել է: Ընդ որում, նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ շատերն են լուրջ վնասվածքներ ստացել: Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհ մասին:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին Պակիստանի հյուսիս-արեւմտյան Դարրա-Ադամ-Խել քաղաքի շուկայում:

Նախնական տվյալներով, ահաբեկչի նպատակը եղել են կառավարական զինված կազմավորումների անդամները, ովքեր պայքարում են «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ: Սակայն դեռեւս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել ահաբեկության պաստախանատվությունը: