Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում փլուզվել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բազմահարկ շենքի պատշգամբները: Այդ մասին հայտնել է շրջանի ԱԻՆ-ի Գլխավոր վարչությունը:

Փլուզվել են հիվանդանոցի աջ թեւի 3-րդ եւ 11-րդ հարկերի արտաքին պատշգամբները, շենքը մասնակի վնասվել է, հայտնում է «Ռոսբալտը»: Դեպքի վայր է տարվել ծանր տեխնիկա` բետոնե  կախված կոնստրուկցիաները հավաքելու համար: 

Ըստ նախնական տվյալների՝ զոհեր եւ տուժածներ չկան: Հիվանդանոցի հարկերից տարհանում չի իրականացվել: Սակայն փլված պատշգամբների թեւի հիվանդներին մասնակիորեն տեղափոխել են այլ հիվանդասենյակներ, հայտնում է «Pravda.ru»-ն:

Շրջանի իրավապահ կառույցների աղբյուրը հայտնել է, որ պատշգամբների փլուզումը տեղի է ունեցել խարխլվածության պատճառով, նշում է «vesti.ru»-ն: Ժուկովսկու ԿԿՀ-ն քաղաքի խոշորագույնհիվանդանոցն է, որը նախատեսված է 600 հիվանդների համար: