Ռուսաստանի  ռեգիոնների եւ Հայաստանի  մարզերի միջեւ համագործակցությունն արդյունավետ է երկկողմ հարաբերությունների համար: Այս մասին այսօր հայտարարեց Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը Երեւանում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանը:

Նրա խոսքով` նման կապերը նշանակալի ազդեցություն կարող են ունենալ երկկողմ հրաբերությունների վրա ընդհանուր առմամբ: Հենց այդ նպատակով է միջկառավարական հանձնաժողովի  շրջանակում առանձին աշխատանքային խումբ ստեղծվել միջտարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցերով: 2012 թ. այն առաջին նիստն է անցկացրել Գյումրիում: Երկու երկրների տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական հանդիպումներ են տեղի ունենում  ՌԴ քաղաքներում, իսկ Ռուսաստանի մի շարք մարզեր գործընկերության համաձայնագրեր ունեն Հայաստանի մարզերի հետ:

Հիշեցնենք, որ առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժոդովն անցկացվել էր 2011թ. Երեւանում: