Սիրիական զորքերի հեռանալուց հետո Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում իշխանության գլուխ անցած քրդական «Ժողովրդավարական միասնություն» կուսակցությունը (PYD) Էֆրին եւ Քամըշլու քաղաքներից հետո Կոբանիում (Այն ալ Արաբ) է բրիգադ ստեղծել։

Քրդական ANF-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հյուսիսային Կոբանի քաղաքում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Ժողովրդի պաշտպանության ուժեր»  (YPG) զինված միավորման ստեղծմանը նվիրված զինվորական միջոցառում։

Նշենք, որ ավելի վաղ քրդերը զինված միավորներ էին ստեղծել Էֆրին եւ Քամըշլու քաղաքներում, որը լուրջ անհանգստություն էր պատճառել թուրքերին։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Կոբանի քաղաքում ստեղծվել էր ժողովրդական խորհրդարան, որի կազմում կան նաեւ հայեր։