Թուրքիայի Բուրսա քաղաքի այգում արտասվող Վրաստանի քաղաքացի 29-ամյա Ռ.Կ-ին օգնելու խոստումով 4 հոգի տարել են տուն եւ 3 օր բռնաբարել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացի Ռ.Կ-ն Բուրսա էր եկել իր ընկերոջ՝ 30-ամյա Ք.Թ.-ին այցելության, սակայն նրա հետ վիճելուց հետո գնացել է այգի եւ արտասվել։ Այդ ընթացքում վրացուհուն են մոտեցել 23-ից 24 տարեկան 4 երիտասարդներ եւ կնոջը օգնություն առաջարկել՝ խոստանալով նրան դրամ տալ եւ տանել իրենց տուն, որպեսզի իրեն կարգի բերի։  

Սակայն երիտասարդները նրան  խաբել են՝ փակելով մի տան մեջ եւ 3 օր բռնաբարելով նրան։ Վրացուհին չկարողանալով կապնվել իր ընկերոջ հետ՝ ոստիկանություն է հայտնել։ Ոստիկաններին հաջողվել է գտնել այն տունը, որտեղ թաքցրել էին վրացի կնոջը։

Երիտասարդները ձերբակալվել են՝ մարդ առեւանգելու եւ բռնաբարության մեղադրանքով։