Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանի լեռնային հատվածում թուրքական զինված ուժերի եւ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների միջեւ բախման տեսագրությունը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ձեռքին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ին Շեմդինլիի շրջանում թուրքական զորքերի եւ քուրդ զինյալների բախումը տեսագրել է բախման մասնակից թուրք զինվորակններից մեկը։

Հիշյալ հատվածում բախումը սկսվել էր, երբ թուրքական անօդաչու սարքերը լեռնային հատվածում նկատել էին քուրդ զինյալներին։

Նշվում է, որ բախման ժամանակ քուրդ զինյալներ են սպանվել, իսկ թուրք զինվորներից 5 հոգի թեթեւ վիրավորվել են։