Մի քանի տարի առաջ Աֆղանստանում ամերիկյան ռազմակայանը պայթեցրած մահապարտ-ահաբեկիչը Ադրբեջանի 16-ամյա քաղաքացի է եղել: Աբու Օմար անունով կամիկաձեն ծնվել է Ադրբեջանի հյուսիսային շրջաններից մեկում, ում իսկական անունը Օրհան Ֆարիզ օգլու Նազարով է:

Ճշտված տվյալներով, մի քանի տարի առաջ նա միանալով արմատական կրոնական խմբավորումներին, մեկնել է Աֆղանստան, որտեղ կռվել է կոալիցիոն ուժերի դեմ, իսկ 2008 թվականին մահացել է՝ ամերիկյան ռազմակայանը պայթեցնելու ժամանակ, հաղորդում է APA-ն:

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որը հաստատում է, որ Ադրբեջանը աշխարհի թեժ կետեր ահաբեկիչներ է ուղարկում: Լրատվամիջոցները գրել են, որ հայտնվել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին Աֆղանստանում ամերիկյան ռազմակայանի պայթեցման տեսանյութը, որտեղ ահաբեկիչը խոսում է ադրբեջաներեն: Նա 3 տոննա պայթուցիկով լիցքավորված ավտոմեքենան ուղղում է դեպի ռազմակայան ու պայթեցնում այն: Արդյունքում սպանվում է ինքը եւ 40 ամերիկացի զինվորականներ: