Թուրքիայից Հայաստան ապրանքներ ներկրելը հարմար է թուրքական բեռնատարներով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել թուրքական Majak ընկերության հայկական ներկայացուցչության տնօրեն Սարգիս Մենսուրը: Ընկերությունը այաստան է ներկրում թուրքական արտադրության խողովակներ եւ համարվում է Electrolux ընկերության ներկայացուցիչը:
«Թուրք էքսպեդիտորներն ավելի շատ են, նրանց ավտոպարկը մեծ է եւ նրանք կարող են իրենց թույլ տալ նվազեցնել գները, որպեսզի մեքենաները մշտապես մնան շրջանառության մեջ»,-պարզաբանել է Մենսուրը:
Նա նշել է, որ Թուրքիայից Հայաստան ապրանքներ արտահանելիս ստիպված են օգգտվել երրորդ երկրներից:




























