Ռուսական գիտա-քաղաքական «Խաղաղություն եւ քաղաքականություն» ամսագիրը Լեռնային Ղարաբաղը  ընդգրկել է մոլորակի «ամենաթեժ կետերի» մեջ: Չկարգավորված հակամարտության մասին հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի ազգային շահերին անմիջականորեն անդրադառնում են «հետխորհրդային տարածաշրջանի» չկարգավորված հակամարտությունները, ինչպես նաեւ Սիրիայի պատերազմը: Հոդվածի հեղինակը պարզաբանում է տվյալ հակամարտությունների տվյալների էությունը եւ նկարագրում է այդ «թեժ կետերի» իրավիճակը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ասվում է, որ այն, ինչպես եւ Պրիդնեստրովյան հակամարտությունը, ծագել է ԽՍՀՄ-ի փուզման շրջանում ` անցյալ դարի 90-ականներին, երբ նախկին խորհրդային երկրների տեղում նոր պետություն է առաջացել:  Մոլդովական եւ ադրբեջանական իշխանությունների կողմից զինված ճանապարհով Պրիդնեստրովը եւ Լեռնային Ղարաբաղը  իրենց ենթարկեցենլու փորձերը հաջողություն չեն ունեցել: Պրիդնեստրովի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները նվաճել են ակնախության  իրենց իրավունքը եւ  սկսել են կոչվել «չճանաչված պետություններ»:« Ցավոք, համաշխարհային փորձառության մեջ դեռեւս գերակշռում է միջազգային իրավունքի սկզբունքներից մեկը` «Պետության տարածքային ամբողջականությունը»: Մեկ այլ, ոչ պակաս կարեւոր սկզբունք է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», որը շահարկվում եւ ընդունվում է միայն այն դեպքում, երբ այն ձեռնտու է արեւմտյան  պետություններին, օրինակ Կոսովոյի դեպքում», - ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Ադրբեջանը, կրակի դադարեցումից հետո, շարունակում է արագ տեմպերով զինվել` գնելով ժամանակակից զենք ու զինամթերք Իսրայելից, Թուրքիայից, ԱՄՆ-ից եւ մի շարք այլ երկրներից: Բաքվից շարունակվում են  հնչել Լեռնային Ղարաբաղը եւ նրա կից  տարածքները զինված ճանապարհով ետ վերադարձնելու  սպառնալիքներ: «Այս հակամարտությունը կարող է ամեն պահ կրկին վերածվել ռազմական գործողությունների: Քանի որ Ադրբեջանը սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, ապա ցանկացած նոր պատերազմ այդ տարածաշրջանում, այսպես,թե այնպես, կանդրադառնա մեր պետության շահերին: Չի կարելի մոռանալ այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ամենասերտ հարաբերություններն ունեն Ռուսաստանի հետ, երկու երկրները հանդիսանում են ԱՊՀ-ի անդամ, իսկ Հայաստանը նաեւ մտնում է ՀԱՊԿ երկրների կազմի մեջ: Լեռնային Ղարաբաղի նոր հակամարտության մեջ կարող են ներքաշվեն նաեւ տարածարջանի այլ երկրներ (Թուրքիա, Իրան)»,- ասվում է հոդվածում: