ԱՄՆ կառավարությունը 5 մլն դոլար է հատկացրել այս տարվա հուլիսին «Բեթմեն. Լեգենդի վերադարձը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ զանգվածային գնդակահարությունից զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին:

Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուփերը հայտնել է, որ գումարն առաջին հերթին կհատկացվի առավել լուրջ վնասվածքներ ստացածներին: Վճարման միջին գումարը կկազմի յուրաքանչյուրին 175 հազարական դոլար:

Community First Foundation բարեգործական կազմակերպության աշխատակիցների խոսքով, իրենց հաջողվել է հավաքել 527 հազար դոլար: Այս գումարը նույնպես կբաժանվի սարսափելի ողբերգությունից տուժածներին, հաղորդում LifeNews-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հուլիսի 20-ին զանգվածային սպանություն էր տեղի ունեցել Ավրորայի «Century 16 Movie» կինոթատրոնում: 24-ամյա Ջեյմս Հոլմսը կրակ էր բացել կինոդահլիճում: Արդյունքում 12 մարդ զոհվել էր,  եւս 58-ը` վիրավորվել: