Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Աֆղանստանի Քանդահարի նահանգում ազգային անվտանգության գլխավոր վարչության շենքի մոտ:
ISAF-ի մամուլի ծառայության տվյալներով, ահաբեկչության հետեւանքով զոհվել է մեկ զինվորական եւ մեկ քաղաքացիական խորհրդական: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», զոհվածի ազգությունը չի հաղորդվում:
Զորակազմի եւս մի քանի զինծառայողներ, քաղաքացիական անձինք եւ Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցներ վիրավորվել են եւ տեղափոխվել ՆԱՏՕ-ի ռազմական հոսպիտալ:
Տեղի ռադիոկայաններից մեկը՝ վկայակոչելով Ահմադի նահանգապետի մամուլի քարտուղար Ջավիդ Ֆայսալին, հայտնել էէ, որ միջադեպը տեղի է ունեցել Մաարուֆ ավանում, երբ ահաբեկիչը փորձել է անցնել դեպի հակահետախույզների գրասենյակ: Խուզարկության ժամանակ նա գործի է դրել մարմնի վրա ամրացված պայթուցիկ սարքը:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել արմատական «Թալիբան» շարժումը:




























