Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող փոքրիկ քաղաքի բնակչուհի Սոլեն Սան Ժոզեն ստացել է իր հեռախոսային հաշիվը, որը  հինգ անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն: Հաշիվը տեսնելուց  հետո կինը հազիվ է խուսափել սրտի կաթվածից:  «Bouygues Telecom» ընկերությունը  տիկնոջը 11 721 000 000 000 00 եվրոյի հաշիվ է ուղարկել:

Սան ժոզեն այն աստիճան է ապշահար եղել, որ ստիպված են եղել բժիշկ կանչել: Ուշքի գալով ` նա զանգահարել է «Bouygues Telecom» ընկերություն, որտեղ նրան ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող, քանի  որ հաշիվն ավտոմատ կերպով ֆիքսում է համակարգիչը: Ավելի ուշ, գիտակցելով սխալը, ընկերության աշխատակիցները ներողություն են խնդրել Սան Ժոզեից եւ նրան տրամադրել իրական հաշիվը` 117,21 եվրո: