Հայաստանի եւ Ռուսաստանի բեռնափոխադրումներում պետք է գերակայող լինի երկաթուղին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Իգոր Լեւիտինը՝ հանդես գալով հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի փակման ժամանակ: «Անհասկանալի է, թե ինչու հիմա գերակայող է ավտոմոբիլային տրանսպորտը, հատկապես, եթե համեմատենք Վերին Լարսով եւ երկաթուղով իրականացվող բեռնափոխադրումները»,-ասել է Լեւիտինը:
Ներկայումս, ըստ նրա, կատարելագործվում է երկու երկրների տրանսպորտային հաղորդակցության նորմատիվային իրավական բազան: Քննարկվում է նաեւ Հայաստանի մասնակցության հնարավորությունը Միասնական մաքսային միությանը՝ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում:
Հիշեցնենք, որ Միասնական մաքսային միության անդամներ են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Հայաստանը վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող մաքսային միության անդամ լինել, քանի որ անդամ երկրների հետ չունի ընդհանուր սահման:




























