«Գազպրոմ» ընկերությանն առաջարկվել է Հայաստանի կառավարության հետ գազի մատակարարման երկարաժամկետ ռազմավարություն մշակել: Այս մասին հոկտեմբերի  13-ին հայտարարեց Ռուսաստանի նախագահի խորհրդական Իգոր Լեւիտինը՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի փակման ժամանակ: Նրա խոսքով`  գնային բանակցությունների շրջանակում բոլոր առաջարկները լիովին համաձայնեցվում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի կողմից քննարկվող ծրագրերի հետ: «Ընդհանուր առմամբ, ցանականում եմ նշել, որ մեր հարաբերությունները էներգետիկայի ոլորտում շատ կայուն են եւ լավ ներուժ ունեն»,-հայտարարեց Ի. Լեւիտինը:

Նշենք, որ Հայաստանի համար ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել: Մեծ է համարվում գազի գնի բարձրացման հավանականությունը` հաշվի առնելով, որ նախորդ երկու տարիներին  այն չի փոփոխվել: Ներկայումս Հայաստանի համար գազի գինը 180 դոլար է հազար խմ-ի համար` այսինքն փոքր-ինչ ավելի էժան: