Չինաստանում փափուկ պատյանով կրիան ջրում միզում է բերանով: Գիտնականներն առաջին անգամ են նման բանի հանդիպում: Այս մասին հաղորդում է «National Geographic»-ը:
Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականները նկատել են, որ Pelodiscus Sinensis կրիան գլուխը մտցնում է ջրափոսի մեջ ու շարժում լեզուն, բայց չի խմում: Հետազոտության ղեկավար Յուան Իպն ու նրա գործընկերները պարզել են նաեւ, որ կրիայի բերանի կառուցվածքը նման է դոդոշի բերանի կառուցվածքին, որոնք օգնում են կրիային շնչել, բայց չեն գործում ինչպես դոդոշի մոտ: «Ես տեսա հակասություն. Եթե կրիան թոքեր ունի, ինչու նա պետք է գլուխը մտցնի ջրի մեջ, որ շնչի»,-ասել է Իպը:
Դա պարզելու համար, հետազոտողները տեղի շուկայից կենդանի կրիաներ են վերցրել եւ 6 օր պահել նրանց ջրում: Պարզվել է, որ նրանց մեզի միայն 6 տոկոսն է եղել հետեւից դուրս եկող մեզի մեջ: Երբ գիտնականները կրիաներին հանել են ջրից, նրանք գլուխները մտցրել են ջրի մեջ ու ջուրն օգտագործելով որպես ողողման միջոց, արտազատել են 50 անգամ ավելի շատ մեզ:
Հետազոտողները պարզել են, որ կրիաները հատուկ սպիտակուց ունեցող գեներ են կրում, որը օգնում է մեզի արտազատմանը: Գենը եղել է բերանում, այլ ոչ թե՝ երիկամներում:
Փաստացի այս կրիաները կարող են ինչ-որ ժամանակ օգնել երիկամի անբավարարություն ունեցող մարդկանց:





























