ԱՄՆ արեւմտյան ափին ԱՄՆ ռազմաօդային ուժերի «San Jacinto» հածանավը  բախվել է  «Montpelier» ատոմային սուզանավին, հաղորդում է Reuters-ը:

Միջադեպը տեղի է  ունեցել հոկտեմբերի 13 –ին, սակայն չի հաղորդվում, թե կոնկրետ որ վայրում է  տեղի ունեցել բախումը:

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ հածանավի անձնակազմը սուզանավի դիտակը նկատել է արդեն 150  մետրից,  «ետդարձ» հրահանգ է տրվել, սակայն բախումից այդպես էլ հնարավոր չի եղել խուսափել:

Միջադեպի արդյունքում տուժածներ չեն եղել, սակայն  վնասվել է հածանավի հիդրոլոկացիոն  սարքավորումը: Ռազմածովային ուժերում միջադեպի հետաքննություն է  անցկացվում: