Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երեւանը նշում է տարեդարձը: Այս տարի տոնն անցնում է «Երեւան` իմ սրտի քաղաք» կարգախոսով: 2794-ամյակի տոնակատարությունների համար հատկացվել է 90 մլն դրամ:
Տոնական տրամադրություն կստեղծեն քաղաքի պատմությունից բեմադրությունները, հանդիսավոր երթերը, բազմաթիվ անվճար համերգները, սթրիթբոլի մրցույթը, ցուցահանդեսները, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում կկազմակերպվի համերգ հայկական եւ օտերակրյա աստղերի մասնակցությամբ` Վերա Բրեժնեւա, InGrid եւ այլք:
Երեւանը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից է: Մ.թ.ա. 782 թվին ուրարտական Արգիշտի Առաջին արքան մեր հանրապետության մայրաքաղաք Երեւանի տարածքում կառուցում է Էրեբունի քաղաքը, որի անունից էլ ծագում է Երեւանի անվանումը։
Երեւանը եղել է հայկական արվեստի կենտրոններից մեկը: Այստեղ ծնվել եւ ստեղծագործել են շատ հայտնի գիտնականներ եւ տարեգիներ, բանաստեղծներ եւ գիտնականներ: Դարերի պատմությունը վկայումէ, որ ցորեն ցանող, անասուն բուծող, երկաթ ձուլող եւ ձեռագրեր ծաղկող երեւանցին նաեւ մարտիկ էր, ով չէր խնայում կյանքը հանուն երկիրի ազատության եւ անկախության:





























