ԱՄՆ-ում վաղաժամկետ ընտրություններից հետո անցկացված Exit-poll-ի արդյունքներով` ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման  իր մրցակից Միթ Ռոմնիից առաջ է  անցել գրեթե 30% տոկոսով, հաղորդում է  Reuters-ը:

Վերջին շաբաթների տվյալներով` Օբաման հավաքում է 59% այն դեպքում, երբ  Ռոմնիի օգտին ընդամենը 31%-ն է քվեարկել:Հաղորդվում է, որ վաղաժամկետ քվերակել է ընտրողների ոչ մեծ քանակ`  ընդհանուր թվի մոտ 7%-ը:

Օբամայի նախընտրական շտաբը հայատարել է, որ իրենց թեկնածուն առաջատարն է Այովայում եւ Օհայոյում, մյուս նահանգներում եւս նա առաջատար է, սակայն ոչ մեծ տարբերությամբ: