Ռուսաստանում այսօր քվեարկության միասնական օր է: Ռուսաստանի ԿԸՀ տվյալներով` 77 սուբյեկտներւոմ տարբեր մակարդակի ընտրություններ եւ տեղական հանրաքվեներ են անցկացվում:

Ութնամյա դադարից հետո երկրում կրկին նահանգապետերի ուղիղ ընտրություններ են անցկացվում: Ռեգիոնների ղեկավարներ պետք է ընտրեն  ՌԴ հինգ սուբյեկտներում` Ամուրի, Բրյանսկի, Բելգորոդի, Նովգորոդի եւ  Ռյազանի մարզերում: Իսկ Հյուսիսային  Օսիայում, Ուդմուրտիայում, Կրասնոդարի երկրամասում, Սարատովի եւ Սախալինի մարզերում անցկացվում են տեղական խորհրդարաննների ընտրություններ, հողորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միասնական քվեարկության արդյունքները կամփոփվեն ԿԸՀ-ում եւ արդեն  հոկտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին հայտնի կլինեն նախնական արդյունքները: Պաշտոնական արդյունքները կամփոփեն ՌԴ սուբյեկտների ընտրական հանձնաժողովները: