Բրունելի համլասարանից Թարա Մարշալի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն բանից հետո, երբ հարաբերություններն ավարտվել են, Facebook-ով նախկին զուգընկերոջ նկատմամբ վերահսկողությունը խանգարում է առաջ շարժվել եւ նոր հարաբերություններ ստեղծել, գրում է Մասիմո Ջուստոն «La Stampa» պարբերականում:
Թարա Մարշալի հետազոտությանը մասնակցել է 450 մարդ: Նրանք պատասխանել են հետազոտողի հարցերին եւ պարզվել է, որ նրանք, ովքեր հարաբերությունների խզումից հետո շարունակել են իրենց նախկին զուգընկերոջ գործողություններին հետեւել Facebook-ով, ավելի ուժեղ սթրես, խանդ եւ զույրույթ են զգացել: Այլ խոսքով` նրանք կախված են մնում նախկին հարաբերություններից:
Սակայն խորհուրդ չի էլ տրվում նախկին զուգընկերոջն ընդհանրապես ջնջել Facebook-ի ընկերների շարքից: Հետազոտության արդյունքները վկայում են, որ նրանք, ովքեր այդպես են վարվել, նույն ցավն են զգացել: Լավագույնը թույլ կապերի պահպանում է նախկինի հետ եւ ցանկալի է մոռանալ նրան:



























