Անհայտ անձինք շաբաթ օրը կողոպտել են երգչուհի եւ դերասանուհի Անաստասիա Սլանեվսկու, ով հայտնի է Սլավա կեղծանունով, մերձմոսկովյան տունը եւ տարել 1,6 մլն ռուբլի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Անաստասիան շաբաթ օրը, ժամը մոտ 19.00 –ին դիմել է հերթապահ մաս եւ հայտնել, որ անհայտ անձինք մտել են իր տուն եւ տարել իրեր, կենցաղային ապրանքներ եւ մոտավորապես 1,6 մլն ռուբլի»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Մոսկվայի մարզի ՆԳ վարչությունում գողության փաստը հաստատել են: Փաստով կատարվում են ստուգումներ, դեպքի վայր է մեկնել օպերատիվ-հետաքննչական խումբը:



























