Սթրեսային իրավիճակում սուրճի օգտագործումը բարերար ազդեցություն է ունենում հատկապես մտավոր ունակություններ ունեցող կանանց վրա: Սակայն տղամարդիկ, ովքեր կդիմեն այդ բուրումնավետ ըմպելիքի օգնությանը, միայն կդանդաղեցնեն իրենց ուղղեի ակտիվությունը, պնդում են բրիտանացի հետազոտողները, գրում է independent-news.ru-ն:
Գիտափորձի մասնակից երկու սեռերի ներկայացուցիչները բաժանվել են երկու խմբի. մի խմբին առաջարկել են սովորական, մյուսին` առանց կոֆեինի սուրճ: Սուրճից հետո նրանց առաջարկվել են տարբեր խնդիրներ ու գլուխկոտրուկներ:
Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ սովորական սուրճ օգտագործած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միջինը 100 վայրկյանով ավելի արագ են լուծել իրենց առաջադրանքները, քան առանց կոֆեինի սուրճ օգատգործողները: Իսկ տղամարդկանց մոտ հակառակ արդյունքն է արձանագրվել` նրանք 20 վայրկյանով ավելի երկար են մտածել խնդիրների վրա եւ նկատելիորեն վատ հիշել տեղեկատվությունը:





























