ԱՄԷ «Al Hilal» բանկը ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել եւ  նոր կրեդիտային քարտեր է թողարկել, որոնք համապատասխանում են իսլամական իրավունքի` շարիաթի սկզբունքներին, որն արգելում է տոկոսների հաշվարկումը:

«Մենք հատկապես Մերձավոր Արեւելքում իսլամական բանքինգի, եւ մանսավորապես շարիաթի կանոններին համապատասխան կրեդիտային քարտերի աճող պահանջարկ ենք նկատում»,- NBC -ին ասել է «MasterCard»-ի մամուլի քարտուղար Ջեյմս Իզոքսոնը:

Նրա խոսքով, քարտատերերի կողմից ծախսված գումարների որոշ մաս կուղղվի բարեգործությանը, ինչը մեկ այլ իսլամական պատվիրանի պահանջ է: Սակայն սա դեռեւս ամենը չէ: Քարտը նաեւ լրացուցիչ բոնուս ունի` էլեկտրոնային ուղեցույց, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը: Բացի այդ, քարտատերը հնարավորություն ունի օգտվել վաուչեր ստանալու իրավունքից, որը նրան կօգնի վճարել Մեքքա ուխտագնացության համար: