Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է կառավարության մտադրության մասին` 2013 թ-ին Աֆղանստանի մի քանի հազար զինվորների դուրս բերման մասին:
«Դա նկատելի թիվ կլինի, խոսքը հազարների, ոչ թե հարյուրների մասին է, սակայն չեմ սպասում, որ դա կլինի բրիտանական կոնտինգենտի մեծ մասը»,-ասել է նախարարը, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստում խաղաղ բնակչի սպանության համար Մեծ Բրիտանիայում ձերբակալվել էին բրիտանացի յոթ զինվորականներ:




























