Մադրիդում Սբ Կույս Պիլարի տոնակատարությունների ժամանակ առնվազն 34 մարդ մարմնական վանասվածք է ստացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկու երիտասարդների խմբերի միջեւ ծեծկռտուքը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան: Ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձել են դադարեցնել ծեծկռտուքը, նույնպես երիտասարդների հարձակմանն են ենթարկվել. վերջիններս նրանց վրա սկսել են քարեր ու շեշեր նետել:
Կարգուկոն հաջողվել է հաստատել միայն այն ժամանակ, երբ ոստիկաններին օգնության է եկել փողոցային անկարգությունների հարցերով հատուկ ստորաբաժանումը: Ծեծկռտուք հրահրողները ձերբակալվել են:





























