Մավրիտանիայի նախագահ Մոհամադ Աբդել Ազիզի ավտոշարասյունը գնդակոծվել է, որի ժամանակ վերջինս վիրավորվել է: Նախագահական ավտոշարասյան վրա սխալմամբ կրակ են բացել ռազմական պարեկները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրան», հայտարարել է հաղորդակցության նախարար Համդի Մահժուբը:
Նախագահը թեթեւ վնասվածք է ստացել եւ նրա կյանին վտանգ չի սպառնում: 55-ամյա Աբդել Ազիզը տեղափոխվել է հիվանդանոց:



























