Մավրիտանիայի նախագահ Մոհամադ Աբդել Ազիզը, ով վիրվարովել էր ավտոշարասյան գնդակոծման ժամանակ, կտեղափոխվի Ֆրանսիա բուժվելու, հաղորդում է Agence France-Presse –ը` վկայակոչելով նախագահին մոտ կանգնած աղբյուրներին:
Ակնկալվում է, որ նա կտեղափոխվի հենց այսօր: Reuters-ի տվյալներով` Մավրիտանիայի նախագահը որովայնի շրաջնում թեթեւ վնասվածք է ստացել: Աբդել Ազիզին արդեն վիրահատել են տեղի զինվորական հոսպիտալում, նրա վիճակը կայուն է գնահատվում:
Ըստ պաշտոնական վարկածի` հոկտեմբերի 13-ին նախագահի ավտոշարասյունը սխալամամբ գնդակոծվել էր ռազմական պարեկների կողմից:




























