Մեղադրանք  է առաջադրվել ավտովթարի մեղավորին, ինչի հետեւանքով զոհվել էր  դերասանուհի Մարինա Գոլուբը: ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունը մեղադրանք է առաջադրել Ալեքսեյ Ռուսակովին` ճանպարհային երթեւեկության կանոնների խախտման համար, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան, հաղորդում է է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը,  հոկտեմբերի 10-ի գիշերը հանրահայտ ռուսաստանցի դերասանուհի Մարինա Գոլուբը ավտովթարի զոհ էր դարձել: Բախվել էր չորս մեքենա` «Ժիգուլի», Kia, Hyundai եւ Cadillac: