Անհայտ գրոհայինները Նիգերիայի հյուսիսում կիրակի սպանել են մզկիթի ավելի քան 20 այցելուի, հաղորդում է Reuters գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Կադունա նահանգում, որտեղ վերջին շրջանում մի քանի ահաբեկչություն եւ միջդավանական բախումներ էին տեղի ունեցել: Ավելի ուշ դրանց պատասխանատվությունն ստանձնել էր «Բոկո Հարամ» խմբավորումը, որը ձգտում է Նիգերիայի ողջ տարածքում շարիաթի օրենքների հաստատման եւ աշխարհիկ պետության վերացման:
Վերջին շրջանում նավթով հարուստ այդ երկում ավելի հաճախակի են դարձել կրոնական բախումները մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ:




























