Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորից հանել են Վլադիմիր Լենինի արձանը, որն այնտեղ կանգնեցվել էր 58 տարի առաջ: Ապամոնտաժման մասին որոշումը կայացվել է քաղաքապետի` Դեմոկրատական կուսակցության անդամ Բատ Ուլում Էրդենեի կողմից:  Մեկնաբանելով որոշումը` քաղաքապետն ասել է, որ Լենինի եւ Ստալինի կառավարման տարիներին քաղաքական հետապնդումների զոհ են դարձել հազարավոր մոնղոլներ:

Ապամոնտաժման գործընթացին մոտ  300 մարդ է հետեւել, պրոլետարիատի առաջնորդի արձանի ուղղությամբ ամբոխից հին կոշիկներ են նետվել, հաղորդում է  «Korrespondent.net»-ը:

Ավելի վաղ քաղաքի վարչակազմը հաղորդել էր, որ  արձանը աճուրդի կհանվի: Ենթադրվում է, որ լոտի նախնական արժեքը կկազմի մոտ 280 դոլար: