Իսրայելում հունվարին խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ կառավարությունը հավանության է արժանացրել Քնեսեթի ընտրությունները հունվարի 22-ին անցկացնելու որոշումը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին վարչապետ եւ կառավարող «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամի Նեթանյահուն խոսել էր երկուշաբթի, երբ կառավարող կոալիցիայի հետ բանակցությունների արդյունքում «եկել էր այն եզրահանգման, որ ստեղծված իրավիճակում անհնար է ընդունել 2013թ. բյուջեն»:
Ընտրությունները նախատեսված ժամկետից շուտ անցկացնելու համար հոկտեմբերի 15-ին Քնեսեթը ինքնացրման մասին որոշում պետք է կայացնի:




























