Թուրքիան փակել է իր օդային տարածքը սիրիական ուղեւորատար ինքնաթիռների համար: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Դա դարձել էր մեկ օր առաջ սիրիական կողմից ընդունված արգելքի պատասխանը:

Ընդ որում, Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ իր օդային տարածքի փակման վերաբերյալ Սիրիայի հայտարարությունները նշանակություն չունեն թուրքական ավիացիայի համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Անդրադառնալով Անկարայի հետ բաց երկխոսության գնալու պատրաստակամության մասին Դամասկոսի նախկին հայտարարություններին` Դավութօղլուն ասել է, որ «դրանում իմաստ չկա»:

Սիրիայի կառավարությունը համանման որոշման մասին հայտարարել էր հոկտեմբերի 14-ի գիշերը. այն արգելք էր կիրառել երկրի օդային տարածքում թուրքական բոլոր քաղաքացիական ինքնաթիռների համար: Նման որոշումն էլ իր հերթին դարձել էր Թուրքիայի իշխանությունների գործողությունների պատասխանը, որոնք հոկտեմբերի 10-ին հարկադիր վայրէջքի էին ենթարկել Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը:

Թուրք վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ օդանավը տեղափոխում էր ռազմական նշանակության բեռ` խախտելով քաղաքացիական ավիացիայի կանոնները: Իր կողմից ՌԴ-ի ԱԳՆ- ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունների կողմից ձերբակալված ինքնաթիռի բեռն օրինական է եղել: