Կամբոջայի նախկին թագավոր Նորոդոմ Սիանուկը վախճանվել է Պեկինի հիվանդանոցում` 90 տարեկան հասակում: Վերջին տարիներին նա քաղցկեղով, շաքարախտով եւ հիպերտոնիայով էր տառապում: Ինչպես հայտնել է նախկին միապետի մերձավորներից մեկը, նրա մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:
Հանգուցյալ միապետի որդի, Կամբոջայի գործող թագավոր Նորոդոմ Սիամոնին անձամբ է թռել Պեկին, որպեսզի հոր մարմինը հայրենիք տեղափոխի հուղարկավորության համար:
Նորոդոմ Սիանուկին անվանում են գահակալման ժամկետով «համաշխարհային ռեկորդակիր»: Նա Կամբոջայի գահին էր բազմել 1941 թվականին եւ այն զբաղեցրել էր մինչեւ 2004 թվականը, երբ իրավասությունները հանձնել էր կրտսեր որդուն` Նորոդոմ Սիամոնին, հայտնում է «pravda.ru»-ն:
Սիանուկը համարվում է Կամբոջայի անկախության խորհրդանիշ, որին երկիրը հասել էր ֆրանսիայի տիրապետությունից 1953 թվականին ազատագրվելով:
Չնայած որ երկար տարիներ Սիանուկը աքսորված է եղել, իսկ 2004 թվականին հրաժարվել գահից` առողջական վիճակից ելնելով, նա Կամբոջայում շարունակում էր մնալ ազդեցիկ քաղաքական գործիչ:




























