Լիտվայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը ջախջախիչ հաղթանակ է տանում: Լիտվայի «Աշխատանքի կուսակցությունը» եւ «Սոցաիալ-դեմոկրատական» կուսակցությունը 2017 տեղամասերից 1717 տեղամասերի տվյալների նախնական մշակմամբ կուսակցական ցուցակներով համապատասխանաբար 21,34 տոկոս եւ 19,08 տոկոս ձայն են հավաքել: Իշխող կուսակցությունը` Լիտվայի «Քրիստոնեա-դեմոկրատների» եւ «Հայրենիքի միություն» կուսակցությունը հավաքել է ընդամենը 13,83 տոկոս ձայն:
Լիտվայում գործում է ընտրական խառը համակարգ, որի համաձայն 71 պատգամավորներ ընտրվում են միամանդատ շրջանակներում, իսկ 70-ը` կուսակցական ցուցակներով: Միամանդատ շրջանակներում ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին, փոխանցում է BFM.RU-ն:
Հոկտեմբերի 17-ին Լիտվայում ոչ միայն խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, այլ նաեւ ատոմային նոր կայանի կառուցմանը վերաբերյալ հանրաքվե: Նախնական տվյալներով Լիտվային բնակչության երկու երրորդը դեմ է նոր ատոմակայանի ստեղծմանը:




























