Հոկտեմբերի 14-ին ժամը 20.32-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ 3 քաղաքացի բարձրացել են Արագած լեռը, մոլորվել են եւ չեն կարողանում ինքնուրույն իջնել: Պարզվել է, որ մոլորվածները գտնվում են Արայի լեռան գագաթին: Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ հրշեջ-փրկարարներն` «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով: Ժամը 23.30-ին հրշեջ-փրկարարներն Արայի լեռան հյուսիս-արեւելյան հատվածում հայտնաբերել եւ անվտանգ իջեցրել են Ուկրաինայի հանրապետության քաղաքացիներ` 1985թ. ծնված Վալերի Պովլենկոյին, 1985թ. ծնված Սերգեյ Գումենյուկին եւ 1989թ. ծնված Դարյա Միխայլուկին: