Ամերիկացի լրագրող Ամբեր Լիոնը, ով նախկինում աշխատել է CNN հեռեւստաընկերությունում, հայտնել է, որ ԱՄՆ-ում թաքցնում են Բահրեյնում մարդու իրավունքների խախտումները եւ լուրջ հանցագործությունները, քանի որ Բահրեյնը նրանց դաշանակիցն է համարվում: Բացի այդ, ճնշումներ են գործադրվում լրագրողների վրա, որպեսզի նրանք թաքցնեն ճշմարտությունն այս մասին: Այնուհանդերձ, բազմաթիվ լրագրողներ շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը նրանց սպառնում է:
«Info Wars» կայքում հրապարակված հարցազրույցում, նա պատմել է, որ Բահրեյնում գտնվելու ժամանակ արձանագրել է մարդու իրավունքների բազմաթիվ լուրջ խախտումներ, որոնք իրականացվում են այդ երկրի իշխանությունների կողմից: Լիոնը ցանկացել է մարդու իրավունքների խախտման մասին ֆիլմ նկարահանել, սակայն Բահրեյնի իշխանությունները նրան բանտարկել են եւ ջնջել են նկարահանած նյութի մեծ մասը:
Լիոնը նշել է, որ CNN հեռուստաընկերությունը սկզբում ցուցադրում էր Բահրեյնում տեղի ունեցող ճշմարտությունը, սակայն հետագայում զանգեր են հնչել ընկերությունների կողմից, որոնք կապված են ԱՄՆ-ի եւ Բահրեյնի ռեժիմի հետ, որից հետո հեռուստաընկերությունը սկսել է թաքցնել իրականությունը:
Լրագրողը ավելացրել է, որ հեռուստաընկերությունը բազմաթիվ բողոքներ է ստացել իր հաղորդման կապակցությամբ եւ իր նկատմամբ հսկողություն սահմանելու պահանջ է ստացվել: Մասնավորապես, նրա նկատմամաբ ճնշումներն ավելացել են այն հայտարարությունից հետո, ըստ որի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Բահրեյին հետ հարաբերություններում պայմանավորված է այդ երկրի տարածքում ռազմական բազայի առկայությամբ, եւ ԱՄՆ-ի գրասենյակը չի ցանկանում, որպեսզի ամերիկյան լրատվամիջոցները Բահրեյնի մասին բացասական հեռուստահաղորդումներ տարածեն:
Լրագրողը նշել է, որ ԱՄՆ-ի հարկատուների փողերը անմիջականորեն գնում է Բահրեյնի ռեժիմի աջակցությանը, որը ճնշում է իր ժողովրդին: Բացի այդ ԱՄՆ-ն Բահրեյնին է վաճառել ավելի քան 1 միլիորդ դոլարի զենք, որը պետք է կիրառվի ժողովրդի դեմ:
Լիոնը հայտնել է, որ երբ Բահրեյնում նա իր կյանքն էր վտանգում, որպեսզի դիմակազերծեր իշխանությունների սանձարձակությունները, CNN հեռուստաընկերությունը գումարներ էր ստանում այդ ռեժիմից, որպեսզի տարածի Բահրեյնի բարագավաճման մասին իրականությանը չհամապատասխանող նյութեր: Նա ընդգծել է, որ դա պրոֆեսիոնալ չէ: Լիոնը հեռուստաընկերությունից պահանջել է ներողություն խնդրել իր լրագրողներից եւ հեռուստադիտողներից այն բանի համար, որ գումարներ է ստացել Բահրեյնի, Վրաստանի եւ ԱՄՆ-ի այլ դաշնակիցների ռեժիմներից, որպեսզի իրականության փոխարեն ցուցադրվի նրանց բարետես տեսքը, փոխանցում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Լրագրողը պատմել է, որ նրան վտարել են հեռուստաընկերությունից, իսկ որոշ պաշտոնյաներ սպառնացել են նրան զրոյացնել բժշկական ապահովագրությունը, եթե նա շարունակի իր դիմակազերծող գործունեությունը: Լիոնը ընդգծել է, որ նման քաղաքականությունը հարցականի տակ է դնում ամերիկյան լրագրության ապագան, նշելով, որ ներկայիս նախագահի օորոք դատապարտել են ավելի մեծ քանակությամբ լրագրողների, քան մյուս նախագահների օրոք:
Լրագրողը նշել է, որ երբ ԱՄՆ-ի կառավարությունը որեւէ երկիր կամ անձ թշնամի է որակում, ապա նրանց լրատվամիջոցների հետ հասանելիությունը դժվարանում է եւ անհնար է դառնում կողմնորոշել թե իրակիանում թշնամի է այն, թե ոչ: Այդ պատճառով չի կարելի ղեկավարությանը թույլ տալ հանրության համար թշնամիներ ընտրել, իսկ ճշմարիտ գանահատական տալու համար անհրաժեշտ է ճշմարիտ տեղեկատվություն ստանալ:




























