Բրիտանական  «The Times» թերթը նյութ  է հրապարակել, որով ընդունել է Սիրիայում  սպանված երկու վարձկան-գրոհայինների մահվան փաստը, ովքեր բրիտանական քաղաքացիություն ունեն:

Իր հոդվածում թերթը  նշել է, որ 25-ամյա Նասիմ Թիրերին եւ 26-ամյա Վալիդ Բլեդին սպանվել են այս  տարվա մարտին Թուրքիայի սահմանից ոչ հեռու` Սիրիայի տարածքում:  Թերթի թղթակիցը  հանդիպել է վարձկան Վասիմ Սաբբագոմի հետ, ով ներկա է եղել միջադեպին եւ պատմել է, որ նշված բրիտանացիները  գրոհայիններ են եղել եւ առաջինն են կրակ բացել սիրիական զինվորների ուղղությամբ:

Հարկ է հիշեցնել, որ այս տարվա մարտին արեւմտյան լրատվամիջոցները, փորձելով սեւացնել Սիրիական բանակի վարկանիշը, կազմակերպված ստեր էին տարածել ` այդ ահաբեկիչներին ներկայացնելով որպես լրագրողներ, ովքեր զոհվել են սիրիական զինվորականների ձեռքով, նշում է  «Դամասկոս» պետական միջազգային ռադիոկայանը: