Հոկտեմբերի 14-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բուժական-Արագյուղ ճանապարհի 7-րդ կմ-ին վթար է տեղի ունեցել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ից 07.30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթեւեկելի գոտուց՝ շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը` 1978 թ. ծնված Խաժակ Մհոյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:



























