Վրաստանի Պաշտպանության ապագա նախարար Իրակլի Ալասանիան հայտնել է ռազմական գերատեսչության «Ամբողջովին բարեփոխման» անհրաժեշտության մասին: «Ասավալի-դասավալի» թերթի հետ հարցազրույցում նա հայտնել է, որ կուժեղացվի քաղաքացիական հանրության եւ խորհրդարանի հսկողությունը, գլխավոր կոմնորոշիչը զինվորը կդառնա:
Ալասանիայի խոսքով, մարտունակության բարձրացման նպատակով կուսումնասիրվեն Պաշտպանական ուժերից բոլոր անարդար հեռացումների գործերը եւ ետ կվերադարձվեն բոլոր պրոֆեսիոնալները:
Իրակլի Ալասանիան նաեւ խոստացել է փոխել Միացյալ շտաբի պետին, որին վերջերս նշանակել է Միխայիլ Սահակաշվիլին: Բացի այդ , նրա խոսքով, Ազգային անվտանգության ծառայության անդամների մեծ մասը «Վրացական երազանքից» կլինեն:




























