Մերձմոսկվայի Սերգիեւ Պոսադում ՆԳՆ ՆԶ Սոֆրինոյի գումարտակի երեսնամյա կապիտան Վյաչեսլավ Խոխլինը սրճարանում հրաձգություն է բացել: Զինվորականը պնեւմատիկ ատրճանակից կրակել է Ադրբեջանի երկու բնակիչների եւ ինքն էլ դանակի մի քանի հարվածներ ստացել:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի առավոտյան «Կովչեգ» սրճարանում: Հարեւան սեղանի տղամարդկանց միջեւ լեզվակռիվ է սկսվել: Կապիտանը հանել է տրավմատիկ ատրճանակը եւ 7 գնդակ արձակել: Հակառակորդներից մեկն ի պատասխան սեղանից վերցրել է դանակը եւ 4 ագամ հարվածել զինծառայողին, գրում է «Օբշչայա գազետան»:
Արդյունքում կռվի բոլոր մասնակիցները հոսպիտալացվել են: Ռադիմով ազգանվամբ 50-ամյա եկվորն անրակի, ոտքի եւ ձեռքի վնասվածքներ է ստացել: Նրա 25-ամյա ընկեր Թուրան Հուսեյնովն ուսի հրազենային վնասվածք ունի, կապիտան Խոխլինի դրությունը ծայրահեղ ծանր է:




























